Հունիսի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ վավերագրող-լուսանկարիչ և արվեստագետ Հրայր Բազե Խաչերյանի բանախոսությունը՝ «Խաչքար» (Արվեստ և Հոգի. տեսողական ճամփորդություն) խորագրով, որի ընթացքում հեղինակը ներկայացրեց 2024 թ․ հրատարակված համանուն գիրքը։

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր բացման խոսքում ընդգծեց այս գրքի կարևորությունը հուշարձանների ուսումնասիրության, պատմամշակութային ժառանգության պահպանման տեսանկյունից։

Գրքի հեղինակ Հրայր Բազե Խաչերյանը իր ելույթի ընթացքում ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, վերլուծեց խաչքարային արվեստի նրբությունները։

Գրքում ամփոփված են Հայաստանի և Արցախի, նաև Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Վրաստանի, Իրանի, Երուսաղեմի, Սանկտ Պետերբուրգի և այլ շրջանների խաչքարերի լուսանկարներ։

Բանախոսության հատուկ հյուրն էր ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրու Թըրները, ով թանգարանի տնօրեն Դ․ Պողոսյանի հետ շրջայց կատարեց թանգարանի ցուցասրահներում՝ ծանոթանալով գործող ցուցադրություններին։ Շրջայցի ավարտին դեսպան Էնդրու Թըրները տպավորությունների մասին գրառում կատարեց թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում։