Մայիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Մայիսյան հերոսամարտերում կիրառված զինատեսակները» խորագրով:
Բանախոսությունը վարեց Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդապահ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Նազարյանը:
Բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց թանգարանի զենքերի հավաքածուին, այդ թվում՝ հրաձգային զենքեր, սառը զենքեր, կխոսվի դրանց կիրառության, մարտավարատեխնիկական բնութագրերի մասին: