Օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանում անցկացվեց «Մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը» խորագրով հանդիպում-զրույցը՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին։

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը, այնուհետև թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը ներկայացրեց հայ մոր դերը պատմության տարբեր դրվագներում՝ կարևորելով և արժևորելով այն մեծ առաքելությունը, որն իրականացնում է նա ողջ կյանքի ընթացքում։

Բանախոսությանը հաջորդեց հանդիպումը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերի հետ, ովքեր իրենց մեջ ուժ են գտել կյանքը վերաիմաստավորելու և հայրենիքին նոր զավակներ պարգևելու։