Փետրվարի 10-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մեծամորը մ.թ.ա. II հազ. կեսին տարանցիկ առևտրի խաչմերուկում» խորագրով բանախոսություն, որը վարեց հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։ Բանախոսության ընթացքում խոսվեց Մեծամորից հայտնաբերված հնագույն արժեքների մասին, որոնք ներկայացնում են Արարատյան դաշտի վաղ պետականության կազմավորման առևտրատնտեսական կապերը Հին Մերձավոր Արևելքի հզոր պետական կազմավորումների հետ: