Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մեծամորի քաղաքային թաղամասը որպես թաղման տարածք. հնամարդաբանական նյութերի նախնական ուսումնասիրության արդյունքները» խորագրով բանախոսություն, որը վարեց ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարդաբանության ֆոնդի ֆոնդապահ Հասմիկ Սիմոնյանը։
Բանախոսության ընթացքում խոսվեց Մեծամորում իրականացված պեղումների արդյունքների, հայ-լեհական արշավախմբի համատեղ աշխատանքների մասին։ Ներկայացվեցին Մեծամորի քաղաքային թաղամասում կատարված թաղումների և մարդաբանական գտածոների վերաբերյալ մի շարք հետաքրքրական մանրամասներ, դրանց ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև խոսվեց այս բնագավառում հետազոտական մեթոդների առաջընթացի և դրանց արդյունավետության մասին։