Փետրվարի 26-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ Զորավար Անդրանիկ Օզանյանի 160-ամյակին նվիրված միջոցառումը և «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագրով ցուցադրության փակման արարողությունը։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ամփոփելով ցուցադրությունը, ևս մեկ անգամ կարևորեց Զորավար Անդրանիկի դերը հայ ժողովրդի պատմության մեջ, անդրադարձ կատարեց ցուցադրության շրջանակներում ներկայացվող առանցքային և արժեքավոր ցուցանմուշներին։ Բանախոսությամբ հանդես եկան ՀՊԹ Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը և ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․ պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ովքեր ներկայացրին Զորավար Անդրանիկի կյանքն ու գործունեությունը, մարտական ուղին և բազմաթիվ այլ հետաքրքիր դրվագներ նրա կյանքից։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագրով 360° առցանց ցուցադրության շնորհանդեսը, որն արդեն հայերեն և անգլերեն լեզուներով հասանելի է Հայաստանի պատմության թանգարանի պաշտոնական կայքում։ Հղումը ստորև՝