Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկեց «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից։
Վերապատրաստման դասընթացին մասնակցում են թանգարանների, գրադարանների, արխիվների մասնագետները, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ներկայացուցիչները։
Դասընթացն անցկացնում են Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների և վերականգնման կենտրոնի կանխարգելիչ պահպանության ծրագրերի ղեկավար, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Մարի Կուրսելոն և գրաֆիկական աշխատանքների վերականգնող, կանխարգելիչ պահպանության մասնագետ, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության գլխավոր քարտուղար Կամիլ Օմոնը: