Հունվարի 31-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Մշակութային արժեքների և արխիվային փաստաթղթերի կայուն պահպանման արդի մեթոդներ և տեխնոլոգիաներ» խորագրով սեմինար-քննարկումը, որն անցկացրին «Արկանել» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Խաչատրյանը և նույն ընկերության միջազգային կապերի պատասխանատու Աստղիկ Խաչատրյանը։ Սեմինարի ընթացքում թանգարանների և մշակույթի ոլորտի աշխատակիցներին ներկայացվեցին մշակութային արժեքների գրագետ պահպանման համար անհրաժեշտ բազմաշերտ նորարարական մոտեցումները, արդի մեթոդներն ու տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում։ Խոսվեց նաև այդ մեթոդների գործնական կիրառման մասին` թանգարանային առարկաների երկարատև և կայուն պահպանման տեսանկյունից։ Սեմինարի ավարտին մասնակիցները ստացան նաև իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։