ՀՀ մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկում  ներառված այս մասունքը 12-րդ դարից մեզ հասած արվեստի գլուխգործոց է։ Այն իր պատկերագրության և զարդամոտիվների ներքո է թաքցնում հետաքրքիր պատմական անցքեր և մեր յուրօրինակ մտածելակերպի գաղտնագրեր։ Դրա փրկության պատմությունն իսկ հայ ժողովրդի դժվարին պատմության մի յուրօրինակ դրվագ է։

Ուրբաթ՝ օգոստոսի 28-ին, մեր փորձառու աշխատակից, պատմական գիտությունների թեկանածու Արմինե Զոհրաբյանը թանգարանի այցելուներին հենց դռան մոտ ներկայացրեց այս բացառիկ մասունքի պատմությունը, պատկերագրությունը և ցեղասպանության օրերին հրաշքով փրկվելու դրվագները։