Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Նախիջևանի նյութական ժառանգությունը․ հուշարձաններ» խորագրով բանախոսություն, որը վարեց պատմաբան, հայագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը, ով 350 գիտական հոդվածների և 60 գրքերի հեղինակ է։ Բանախոսը ներկայացրեց Նախիջևանի մշակութային և նյութական ժառանգությունը՝ մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարի հուշարձանների համատեքստում։ Բանախոսության ընթացքում հեղինակի կողմից ներկայացվեցին և մեկնաբանվեցին շուրջ 150 ցուցադրական նկարներ։