Մարտի 24-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Ֆենիքս Սարդարյանին և Արտաշես Սարգսյանին, ովքեր նվիրեցին բազմավաստակ հնագետ Սանդրո Սարդարյանի՝ ժամանակին Շենգավիթ հնավայրից պեղված արժեքավոր հավաքածուն։ 170 իրից բաղկացած այս եզակի գտածոները (քարե և կավե արձանիկներ, բրոնզե զարդեր, ոսկրե և օբսիդյանե աշխատանքային գործիքներ, շքասեղներ և այլն) կօգնեն նորովի արժևորել շենգավիթյան յուրօրինակ ժառանգությունը։