Դեկտեմբերի 16-ին Հայաստանի պատմության թանգարանում գործող «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցադրության շրջանակում այցելուները մասնակցեցին շրջայցի՝ մշակութաբան, թանգարանագետ, ինֆլյուենսեր Լիլիթ Գրիգորյանի ուղեկցությամբ։
«Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը ներկայացնում է համաքրիստոնեական մշակութային ժառանգության գլուխգործոցներ։ Առաջին անգամ Հայաստանում կարող եք տեսնել ցուցանմուշներ Լուվրից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված՝ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանի հետ։
 Տոմսերը հասանելի են նաև առցանց