Ի՞նչ հիմնական ծեսեր և սովորույթներ են ուղեկցում կնոջը կյանքի տարբեր փուլերում՝ կապված մայրության գաղափարի հետ, որո՞նք են այն ավանդական հարսանեկան ծեսերը, որոնք ունեն և՛ ռացիոնալ, և՛ հավատալիքային ուղղվածություն՝ ուղղված պտղաբերության ապահովմանը․ այս և մի շարք այլ հարցեր քննարկվեցին Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ ապրիլի 4-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում, որը կրում էր «Մայրություն և մանկություն. ավանդույթներ, ծեսեր և արդի ընկալումներ» խորագիրը։
Պանելային քննարկումը վարեց Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղերի գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։
Քննարկման բանախոսներն էին՝ պատմաբան, ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը, պ․գ․թ․, ազգագրագետ Արմինե Սարգսյանը, հ․գ․թ․, դոցենտ, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Մարիամ Մեհրաբյանը, բ․գ․դ․, պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Առուստամյանը։
Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը։