Մայրերի ունեցած դերակատարման մասին կարելի է խոսել անդադար, քանզի հասարակության և առաջին հերթին՝ ընտանիքի հայելին հանդիսանում են մայրերը։
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մայրություն և հասարակություն. մշակութային հայելիներում» խորագրով պանելային քննարկումը։ Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը, տոնի առթիվ շնորհավորելով բոլոր կանանց, իր բացման խոսքում ներկայացրեց նաև թանգարանում գործող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության կարևոր նշանակությունը՝ մոր դերակատարումն ընդգծելու տեսանկյունից։ Իսկ թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող, ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը խոսեց հազարամյակների ընթացքում մեր հասարակության մեջ կնոջ ունեցած դերի մասին։
Իրենց մտքերով, պատկերացումներով, փորձով և դիրքորորշմամբ հանդես եկան, ինչպես նաև հյուրերին հետաքրքրող հարցերին պատասխանեցին սիրված ու հայտնի մայրեր․
•ԿԳՄՍ Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը
• Հեռուստահաղորդավարուհի Մերի Ներսիսյանը
• Հաղորդավարուհի, մշակութային նախագծերի ղեկավար Գոհար Գասպարյանը
• Դերասանուհի Նարինե Պետրոսյանը
• Հոգեբան, “Deep Parenting. Ծնողությունը խորքից” փոդքաստի հեղինակ և վարող Աննա Վելիցյանը