Ապրիլի 7-ի կապակցությամբ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Կին և պատերազմ» խորագրով հանդիպում-զրույց Արցախյան երեք պատերազմներին մասնակից կանանց հետ, որոնց շարքում էին Անահիտ Գրիգորյանը, Լյուսի Լիսովսկայան (Սիմոնյան), Սոֆյա Սվազյանը, Քնար Ապրեսյանը։

Թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը ներկայացրեց կնոջ դերը պատմական տարբեր փուլերում, այնուհետև տեղի ունեցավ հարց ու պատասխան հյուրերի հետ։ Պատերազմին մասնակցած կանայք խոսեցին իրենց ընտրած ուղու, անցած ճանապարհի, դժվարությունների և ապրումների մասին։