Հայկական բանակի հերոս տղաներին նվիրված հոկտեմբերի 6-ից Հայաստանի պատմության թանգարանում ի ցույց են դրվել Զորավար Անդրանիկի և հայ ժողովրդի ազատագրությանը մասնակից այլ հերոսների սրերը: Տարբեր ճակատամարտերում հաղթանակներ կերտած սրերը երիտասարդներին կփոխանցեն իրենց մեջ կուտակած ուժը, էլ ավելի կբարձրացնեն մեր բանակի ոգին և հաղթելու կամքը։ Պատվով հաղթանակը ծնում է ուժի իրավունքը, ահա թե ինչ է պատգամում Զորավար Անդրանիկի ադմանդակուռ սուրը մեր նորօրյա ազատամարտիկներին։

Մուտքի տոմսերի ողջ հասույթը կփոխանցվի հայկական բանակին: