Հոկտեմբերի 25-ին պատիվ ունեցանք թանգարանում իր ձեռքից նվեր ընդունել մեր ժամանակների հաղթական զորավարներից մեկի՝ Արցախի հերոս, լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի խորհրդանշական սուրը։ «Պատիվ և իրավունք» խորագրի ներքո ցուցադրված հայ զորավարների հաղթական սրերին ավելացավ ևս մեկը, որը գեներալին էր նվիրել իր մարտական ընկերը։ 1839 թ․ թվագրվող սրի վրա հետևյալ արձանագրությունն է փորագրված ․ «Նվեր գեներալ գնդապետ Ալեքսան Հովհաննեսի Ոսկանյանից Հայոց լեգենդ՝ գեներալ-մայոր Արտյուշա Հովհաննեսի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս)»։
Վստահ ենք, որ այս սուրը ևս իր զորությունն է փոխանցելու հայոց հաղթական բանակի մարտիկներին։