Մամուլի օրվան ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հանդիպում-զրույց՝ «Պատմության արդիականացումը և մեդիան» թեմայով։ Հանդիպման հյուրերն էին Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանը և «Արմենիա» հեռուստաընկերության օմբուցման, մեդիամասնագետ Գնել Նալբանդյանը:
Խոսվեց հայ մամուլի սկզբնավորման, աստիճանական զարգացման մասին, քննարկվեցին ժամանակակից մեդիայի դրական և բացասական կողմերը, հանրության վրա ունեցած ազդեցությունը և մի շարք այլ արդիական հարցեր։ Հանդիպման վերջում ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին։