«Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Պար, տարազ, ինքնություն» թեմայով, որի ընթացքում «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը բացահայտեց ազգային տարազի դրսևորումները մերօրյա կենցաղում և պարարվեստում:
Դասախոսությունն ավարտվեց ազգային պարի ուսուցմամբ և կատարմամբ: