Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ռազմարվեստ և զենք» խորագրով հանդիպում-զրույց «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովի հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Շապին Գարահիսարի ինքնապաշտպանությունը, տարվեցին զուգահեռներ մերօրյա իրականության մեջ տիրող իրավիճակի հետ, խոսվեց զենքի կիրառման և նշանակության, բանակում կանանց ներգրավման կարևորության ու դերի մասին։ Վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան։
Հանդիպման շրջանակում թանգարանի ինտերակտիվ ցուցափեղկում ցուցադրվեցին զենքի հավաքածուից նոր նմուշներ: