Հուլիսի 3-4-ը Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ«Սահմանադրություն, պետականություն և թանգարաններ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակին։
Երկօրյա գիտաժողովի շրջանակներում հայ և օտարերկրացի բանախոսները հանդես եկան բազմաբնույթ զեկուցումներով, որոնք ընդգրկում էին՝ ճարտարապետության, հնագիտության, նոր և նորագույն շրջանի պատմության, ազգագրության, թանգարանային գործ, սահմանադրության, մշակութային ժառանգության, ինչպես նաև նոր և նորագույն շրջանի պատմության և հարակից բնագավառներին առնչվող այլ թեմաներ։
Ներկայացված զեկույցները հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 16-րդ համարում: