Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը նոր թափ կհաղորդի երկու հեղինակավոր թանգարանների համագործակցությանը։
Նախատեսվում է առաջիկա տարիներին Հայաստանում և Ֆրանսիայում կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ, գիտական, մասնագիտական միջոցառումներ։
Համագործակցությունը շարունակվելու է ՀՀ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության, իսկ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների ակտիվ աջակցությամբ։
Ձախից աջ՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյան, Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյան, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դը Կար, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան և փոխնախարար Արթուր Մարտիրոսյան:
Լուվր, ապրիլ, 2024 թ․