Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Քարաշամբի դամբարանադաշտի պեղումների հիմնական արդյունքները» խորագրով բանախոսություն, որը վարեց պ․ գ․ դ․ Պավել Ավետիսյանը։

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց դամբարանադաշտի ուսումնասիրության պատմությունը, պեղված համալիրների թվագրության խնդիրները, քարաշամբյան տվյալներով վերակազմվող թաղման ծեսը, ինչպես նաև հատուկ անդրադարձ կատարեց թանգարանի մշտական ցուցադրությունում տեղ գտած Քարաշամբի արծաթե գավաթի պատկերագրության վերլուծությանը։