2020թ․ փետրվարի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Օրիենտալիզմը և հայկական գորգերը» խորագրով դասախոսություն։ Զեկուցման թեման 19-րդ դարի արևմտաեվրոպացի օրիենտալիստների կտավներում հայկական գորգերի բազմաթիվ պատկերումների ներկայացումն էր, հարց, որ քիչ է լուսաբանված և կարոտ է առավել ընդարձակ ու բազմակողմանի ուսումնասիրության։

Բանախոս՝ Հասմիկ Հմայակյան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Դիզայն և կերպարվեստ» ամբիոնի դոցենտ