Մայիսի 30-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ Անահիտ Առաքելյանի «Անահիտից Անահիտ» գրքի շնորհանդեսը։
Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսը նշանակալի ազդեցություն է ունեցել գրքի ստեղծման գործընթացում՝ նպաստելով թեմայի հետագա ուսումնասիրմանը և գիտական հենքի ամրապնդմանը։
Բացման խոսքում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորեց թանգարանի դերը ոչ միայն մշակութային արժեքների պահպանման, այլև նոր գաղափարների և ստեղծագործական նախաձեռնությունների խթանման գործում։ Նրա խոսքով՝ «Անահիտից Անահիտ» գիրքը վկայում է, որ թանգարանային ծրագրերը կարող են ստանալ նոր շարունակություն՝ վերածվելով ինքնուրույն մշակութային և գրական նախագծերի։
Շնորհանդեսի ավարտին հյուրերը հնարավորություն ունեցան շրջելու Հայաստանի պատմության թանգարանի ցուցասրահներով, ինչպես նաև ձեռք բերել գիրքը՝ հեղինակի մակագրությամբ։




