Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «1988թ․ շարժումը՝ որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ» խորագրով բանախոսություն, որը վարեց փիլիսոփա, «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի փորձագետ, քաղաքական գործիչ Աշոտ Ոսկանյանը։
Բանախոսը ներկայացրեց 1988թ․ սկիզբ առած ժողովրդական շարժման բնույթը, փուլերը և արդյունքները։ Բանախոսության ընթացքում շարժումը դիտվեց որպես հայկական լուսավորական ավանդույթի փուլ։