«Դվին. մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև»
Հռոմ քաղաքի Բրասկի թանգարան
08.11.2011 – 29.01.2012
Հայաստանի պատմության թանգարանը` Հայաստանի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Հռոմ քաղաքի Բրասկի թանգարանում ներկայացրեց «Դվին. մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև» անունը կրող ցուցահանդեսը: Բացումը կայացել է 2011 թվականի նոյեմբերի 8–ին:
Ցուցահանդեսը ներառված է Հռոմ քաղաքի Մշակութային ժառանգության գերատեսչության կազմակերպած «Մետաքսի ճանապարհ» մշակութային խոշոր ձեռնարկի շրջանակներում, որի մասնակիցները դեռևս վաղ միջնադարում սկիզբ առած այս լեգենդար ճանապարհին երբևէ գտնված երկրներն են` Չինաստանից մինչև Եվրոպա:
Հայաստանը ներկայանում է իր նշանավոր մարաքաղաքներով` հատկապես Դվինով և Անիով, որոնք «Մետաքսի ճանապարհի» հանգրվաններից էին մշակութային, առևտրական, տնտեսական սերտ հարաբերություններ ունեին Արևմուտքի և Արևելքի երկրների հետ թե անտիկ շրջանում, թե միջնադարում:
Ցուցադրվում են.
• VII դարի հայկական քանդակագործության և ճարտարապետության բացառիկ նմուշներ
• V – X դարերի զարդեր, եկեղեցական ծիսական առարկաներ (խաչեր, բուրվառներ և այլն)
• IX – XIII դարերի ջնարակած խեցեղեն, հախճապակի
• XV – XVI դարերի եկեղեցական ծիսական վարագույրներ, վակասներ և այլն
• VI – XIV դարերի դրամներ` հայտնաբերված Դվինի և Անիի պեղումների ընթացքում (բյուզանդական, արաբական, սելջուկյան, մոնղոլական, պոնտական, հրեական և բոսպորյան վրացական, հայկական):