1134թ., վարպետը` Թորոս, Գրիգոր, գծողը` Ղուկաս
Հայոց ցեղասպանություն 95 ամյակին
1915թ. բարբարոսաբար ավերվեց միջնադարյան հայ մշակույթի և գրչության նշանավոր կենտրոն Մշո Առաքելոց վանքը:
Գերմանացի հնագետները դիմեցին թուրքական իշխանություններին տեղահանված դուռը Բեռլին փոխադրելու համար: Սակայն ռուսական զորքերի առաջխաղացումը խափանեց այդ ծրագրի իրականացումը:
1916թ. անվանի պատմաբան, հնագետ Սմբատ Տեր-Ավետիսյանը նահանջած թուրքերի կողմից լքված ավարի մեջ Բիթլիսում հայտնաբերեց Մշո վանքի դուռը: Գաղթականների խմբի հետ դուռը հասցվեց Թիֆլիս` Հայոց Ազգագրական ընկերության թանգարան, իսկ 1925թ. բերվեց Հայաստանի պատմության թանգարան:
Փրկված դուռը հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցներից է և Գրիգոր Լուսավորչի կողմից դեռևս 312թ. հիմնած Մշո Առաքելոց (Թարգմանչաց) վանքի եզակի մասունքներից մեկը: