Հայաստանի պատմության թանգարանը ներկայացնում է ցուցահանդես՝
ՆՈՐԱՄՈՒՏ 170 ԱՌԱՐԿԱ
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` ի դեմս տնօրեն Գաբրիել Ջամբարջյանի և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի, թանգարանին նվիրաբերեց Պատմական Հայաստանի Վան, Բայազետ, Ալաշկերտ, Կարս, Անի-Կամախ, Արդահան և այլ տեղավայրերից հայտնաբերված 170 առարկա.
• մեզոլիթ- նեոլիթյան գործիքներ
• վաղ բրոնզեդարյան կացիններ, զենքեր, կավե արձանիկներ
• միջին և ուշ բրոնզեդարյան ապարանջաններ, զարդեր
• հելլենիստական, հռոմեական, սասանյան շրջանի կավե արձանիկներ
• միջնադարյան կիրառական արվեստի նմուշներ
• դրամներ՝ հելլենիստական, սասանյան, բյուզանդական, արաբական: