Ցուցադրությունը ներկայացնում է 300 տարի առաջ Մադրասում պատրաստված վարագույրը վերականգնումից հետո` գործվածքի այլ նմուշների հետ:

Ներկայացված բոլոր նմուշները վերականգնվել են Հայաստանի պատմության թանգարանի

նկարիչ վերականգնող ՄԱՐՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ձեռքով:

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Ի՞նչ են իրենցից ներկայացնում աշխարհի արարչության մասին պատմող առասպելները, եթե ոչ կոլեկտիվ հիշողության մեջ պահված ու վերականգնված «տեղեկություն» միլիոնավոր տարիներ առաջ անցած- գնացածից, նույնիսկ այն ժամանակներից, երբ մարդն ու հողագունդը չկային:

Վերականգնումը մարդու և նրա անցյալի միջև ձգված մի կամուրջ է որ պահպանում է ժամանակների անընդհատելի կապը, որը ներկայի ու վաղվա ապահովության երաշխիքն է: Վերականգնումն անցյալի փաստի «ընթերցումն» է, որ պահանջում է այդ անցյալի լեզվի ու ոգու իմացություն, զգուշավոր ու երկյուղած ակնածանք, ինքնամոռաց նվիրում` անցածը ետ բերելու, փրկելու, ժամանակների ներդաշնակ ընթացքը անսայթաք պահպանելու համար: