Հունիսի 30-ին Կառավարության թիվ 2 շենքում տեղի ունեցավ «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների ներկայացուցիչներ թանգարանների տնօրեններ և [...]

Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Շախմատ և ժամանց» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը, որի շրջանակներում ցուցադրվեցին Շախմատի Աշխարհի Չեմպիոն Տիգրան Պետրոսյանի դափնեպսակը, շախմատը, ինչպես նաև  X-XIIIդդ․ և 1885թ Ապարանի Մելիք գյուղից գտնված շախմատի քարեր և մի շարք այլ արխիվ [...]

Հայաստանի պատմության թանգարանը ներկայացնում է  «ԱՐԱՐԱՏ 73» խորագրով ցուցահանդես՝ նվիրված լեգենդար «ԱՐԱՐԱՏ» ֆուտբոլային թիմի 1973 թ. հաղթանակին: Ցուցադրությունում ներկայացված են. ՈՍԿԵ ԳԱՎԱԹ՝ նվիրված «ԱՐԱՐԱՏ» ակումբին Բեյրութի «ԱՐԱՐԱՏ» օրաթերթի կողմից «ԱՐԱՐԱՏ 73»-Ի ՀԱՂԹԱԿԱՆ ԽԱՂԻ ԳՆԴԱԿԸ՝ ֆո [...]

Նյու Յորքի Մետրոպոլիտենի արվեստի թանգարանը 2018թ սեպտեմբերի 21-ից մինչև հունվարի 13, 2019թ. կհյուրընկալի ՀԱՅԱՍՏԱՆ խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի հայ ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգությունը՝ սկսած IV դարից՝ քրիստոնեության ընդունումից, հայերեն գրերի գյուտից, [...]

Հայաստանի պատմության թանգարանը ներկայացնում է. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «Նյութեր Արևմտյան Հայաստանի ազգագրության՝ Սանկտ-Պետերբուրգից» 2019 թ. մայիսի 15 - հունիսի15 Ցուցադրությունում ներկայացված են Ռուսաստանի ազգագրական թանգարանի՝ Արևմտյան Հայաստանի ազգագրությանը վերաբերող եզակի առարկաներ և լուսանկարն [...]

Հայաստանի պատմության թանգարանը մասնակցում է Չինաստանի ազգային թանգարանում 2019թ. մայիսի 13-ից մինչև 2019թ. օգոստոսի 11-ը Պեկինում բացված «Ասիական քաղաքակրթությունների համատեղ ցուցահանդեսին», որին մասնակցում են ասիական այլ ժողովուրդների  ժառանգությունը ներկայացնող հաստատություններ ու թանգ [...]

“Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա” Հայաստանի պատմության թանգարանը մասնակցում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում 2018 թ. նոյեմբերի 8-ից մինչև 2019 թ. փետրվարի 24-ը կայանալիք “Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա” միջազգային ցուցահանդեսին: Ներկայիս ցուցահանդես [...]

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ․ ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ 2017 թ. հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թ. հունվարի 17–ը Իրանի ազգային թանգարանում կկայանա ցուցահանդես՝ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՆ. ՀՈՂԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ խորագրով: Սա հիրավի պատմական իրադարձություն է մեր երկու հարևան ժողովուրդների բազմադարյան մշակութային կյանքում: Առա [...]

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ 100 ՏԱՐՎԱ ՀԵՏԱՀԱՅԱՑ» Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում մայիսի 25-ին, Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խո [...]

Գորգերը հայ ժողովրդի ինքնատիպ մշակույթի լավագույն դրսևորումներից են՝ համարժեք քանդակագործությանը և մանրանկարչությանը: Հայկական գորգերը զարդագիր «տեքստեր» են, որոնց մեջ ի պահ են տրված մեր նախնիների` հազարամյակների խորքից եկող հավատալիքների, պաշտամունքի, կրոնական պատկերացումների սրբազնացած [...]