Մեկ ամբողջական կտորից բաղկացած կարպետը գործված է բարդ օղակաճիտ եղանակով: Մակերեսին չորս շարքով մեծ վիշապ օձերի պատկերներ են: Ընդգծված են դրանց իրանի թեփուկները,  աչքերը և պոչը: Վիշապ օձի կողքին գործված են երկգլխանի թռչունի պատկերներ: Կարպետն ավարտվում է ցանցկեն երիզով: Հավաքածու : Ազգագր [...]

Գորգն ունի հարուստ զարդապատկերներ: Վառ կարմիրով, փիրուզագույնով, սևով և սպիտակով ամբողջ գորգադաշտում պտղաբերության խորհրդանիշ հանդիսացող գորտի ոճավորված պատկերներ են: Լայն շրջագոտին հարդարված է արևանշանների պատկերներով: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ցուցասրահ : Հայկական Գորգարվեստ XIV [...]

Հորինվածքի գլխավոր զարդամոտիվը կենաց ծառի պտղատու ճյուղն է խնձորով: Հիմնական պատկերը ուղղահայաց կենտրոնագծով կրկնվում է երեք անգամ: Ամբողջ մակերեսը զարդարված է ճյուղերով, տերևներով, վարդյակներով: Վերնամասում հիմնագույնը կեղտոտ սպիտակից փոխվում է կարմիրի: Հավաքածու : Ազգագրական հավաքածու [...]