Կաշվե այս ոտնամանը հայտնաբերվել է 2008-ին: Ըստ պեղող հնագետների ոտնամանը թվագրվում է Ք.ա. 3600- 3500թթ.` հիմք ընդունելով Կալիֆորնիայի և Օքսֆորդի համալսարանների Սպեկտրոմետրիկ լաբորատորիաներում արված ռադիոկարբոնային քննությունը: Սա գիտնականներին թույլ է տալիս զարմանալի պահպանվածությամբ մեզ հասած այս բացառիկ գտածոն համարելու աշխարհի հնագույն կաշվե ոտնամանը: Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրում 2007-ից առայսօր շարունակվում են հնագիտական պեղումները: Արշավախմբի կազմում են Հայաստանի ԳԱԱ Հնա [...]