- Հայաստանի պատմության թանգարանն ազգային նշանակության մշակութային կազմակերպություն է, որն ավելի քան մեկ դար շարունակ ձեռք է բերում, հավաքում, հայտնաբերում, հաշվառում, պահպանում, ուսումնասիրում, մեկնաբանում և ցուցադրում Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներ՝ նպաստելով գիտության, կրթության, զբոսաշրջության զարգացմանը։
- Շուրջ չորս հարյուր հազար հնագիտական, ազգագրական, դրամագիտական և այլ հավաքածուների հիման վրա է թանգարանը փորձում կամրջել անցյալն ու ապագան։
- Թանգարանային հավաքածուն արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից (մեզանից մեկ միլիոն ութ հարյուր հազար տարի առաջ) մինչև մեր օրերը։
- Թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի համար 439 օրենքով (09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Բացվել է այցելուների համար 1921 թ. օգոստոսի 20-ին։ Կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության թանգարան (2003թ.)։

