Կոնաձև իրանով և հարթ նստուկով, շուրթը` կլոր: Իրանը հարդարված է փորագիր զարդանախշերով: Ապակին անգույն է, բարակ, թափանցիկ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 10-11-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2604-27
Սկավառակաձև պնակի մակերեսը պատված է փիրուզագույն ջնարակով: Կենտրոնում պատկերված է վեցթևանի աստղի պատկեր` շուրջը ոճավորված բուսական զարդանախշեր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար # : 2604-26
Ուռուցիկ տանձաձև իրանով, գլանաձև լայն պարանոցով, ցածր ոտքով անոթ: Մակերեսն անգոբապատ է` պատված սպիտակավուն ջնարակով: Իրանը բոլորված է ուղղահայաց շագանակագույն ժապավեններից կազմված լայն գոտիով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի [...]
Ջնարակապատ պնակի իրանը կոնաձև է, նստուկը` օղակաձև, ցածր: Ներսից նկարազարդված է շագանակագույն, կանաչ, սպիտակ երանգներով բազմաթերթ խոշոր ծաղկի պատկերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2452-13
Օղակաձև նստուկով կանաչավուն ջնարակապատ պնակի մակերեսը հարդարված է բուսական զարդաձևերով: Պատկերը նախապես գծանկարվել է թաց կավի վրա, պատվել անգոբով, որից հետո ջնարակվել: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2158-27
Ձվաձև սրվակ է` օղակաձև նստուկով, նեղ վզիկով: Իրանը հարդարված է եռանկյունաձև ելուստանման զարդաձևերով: Պատրաստված է կաղապարով, կաթնավուն հաստ ապակուց: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 5-7-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2579-17
Կիսագնդաձև խորը թաս է` փորագրված ձվածիր և բլթակաձև զարդանախշերով: Ապակին անգույն է` հաստ, անթափանց: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 5-7-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2305-24
Լայնաբերան է, իրանը վերին մասում բոլորված է գծազարդ գոտիներով: Կանթերը` ֆալակերպ գլխով կենդանակերպ ֆիգուրաներ են, որոնք առջևի թաթերով հենված են անոթի բերանամասին: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2197-215
Անկյունազարդ է` զարդարված թագազարդ գլխով թևավոր առյուծի ռելյեֆ պատկերով և բուսական զարդաձևերով: Ծառայել է իբրև բնակարանի ներսի հարդարանքի մաս: Ձուլված է գիպսից` կաղապարի մեջ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Գիպս Ինվենտար # : 2604-21
Պատված է փիրուզագույն ջնարակով: Իրանը հարդարված է ծաղկած ճյուղագալարներով, վերին մասում նշաձև 4 ծաղիկներ են, որոնց միջև պահպանվել են 4 ունկերի հետքերը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար # : 2837-33