Սև փայլեցրած մակերեսով անոթ` երկու հորիզոնական աղեղնաձև կանթերով: Անոթը կիսագնդաձև է, նեղ հատակով, դուրս ծալված շրթով: Իրանի վերին կեսը հարդարված է մատնեքավոր նախշերով: Կափարիչը շրջանաձև է, գոգավոր, ունի ելուստավոր բռնակ` կենտրոնում միջանցիկ անցքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշ [...]
Փոքր չափսերի կախազարդ` գնդաձև հիմքով, օվալաձև գլխիկով, որի կենտրոնում` միջանցիկ անցք` կախելու համար: Մակերեսը հարդարված է խորաքանդակ, ցանցավոր և հորիզոնական զարդերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։Ք․ա. 8-7-րդ դդ. Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Քար Ինվենտար # : 2010-75
Գահավորակի կենդանակերպ ոտք` ձուլածո, սնամեջ, վերին հատույթում քառանկյունաձև: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 7-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2588-39
Ձիասարքի կաշեփոկերը ձգող ճարմանդ է` պատրաստված եղջյուրից: Խոյի ոճավորված գլխի տեսք ունի: Հիմքում քառանիստ է, կենտրոնում արված է շրջանաձև, միջանցիկ անց: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 7-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Ոսկոր Ինվենտար # : 2010-52
Գլխին ամրացված է բրոնզե դիադեմա, մեջքին` բրոնզե գոտի, որին ամրացված է կապարճ՝ երեք նետերով և սուր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։Ք․ա. 8-7-րդ դդ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Փայտ, բրոնզ Ինվենտար # : 2303-1
Կենտրոնում ունի ոչ խորը շրջանաձև փոսիկ՝ արձանիկ կանգնեցնելու համար: Պատվանդանի վրա երկու տող սեպագիր արձանագրություն է. «Արգիշտին` Մենուայի որդին պատրաստեց, երբ կառուցվեց Էրեբունին»: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։Ք․ա. 8-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Բրոնզ Ինվենտա [...]
Գավաթի առջևի մասը պատած է սպիտակավուն անգոբով և հարդարված է շրջանաձև, շախմատաձև և ժապավենաձև նախշերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. VIII-VII դդ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Կավ Ինվենտար # : 2783-190
Երախը բաց է, աչքերը նշված են կլոր ռելյեֆով, դունչը, ոտնաթաթերը, ճանկերը թմբիկներով: Պոչը երկար է` կախ ընկած: Բաշի և փորատակի մազերն ընդգծված են խոպոպներով, մկանունքը գծազարդով: Ծառայել է իբրև ներդիր և որպես զարդ ամրացվել են ինչ որ առարկայի վրա: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան [...]
Անտրոպոմորֆ կուռք է` հմայական աղերսի կեցվածքով դեպի վեր մեկնած գլխով և թևերով: Քանդակը խիստ ոճավորված է: Իրանի ստորին հատվածը մասսիվ է, եզրերում` կլորացող, գոտկատեղը սեղմված է: Գլուխը ուղղանկյունաձև է` թևերից առանձնացված խորը փորվածքներով: Վիզը նշված չէ: Իրանի վերին կեսը` մինչև գոտկատեղ, [...]
Գլանաձև պատվանդան, կենտրոնում ոչ խորը շրջանաձև փոսիկով՝ արձանիկ կանգնեցնելու համար: Պատվանդանի վրա երկու տող սեպագիր արձանագրություն է. «Արգիշտին` Մենուայի որդին պատրաստեց, երբ կառուցվեց Էրեբունին»: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 8-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյ [...]