Գլխին ամրացված է բրոնզե դիադեմա, մեջքին` բրոնզե գոտի, որին ամրացված է կապարճ երեք նետերով և սուր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 8-7-րդ դդ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Փայտ, բրոնզ Ինվենտար # : 2303/1
Շրջանաձև վահան է, կենտրոնում կոնաձև: Մակերեսին համակենտրոն երեք զարդագոտիների վրա դրվագված են առյուծների և ցուլերի պատկերներ: Վահանի հակառակ կողմից գամված են բռնակներ: Վահանի եզրին մեկ տող սեպագիր արձանագրություն է, այն մասամբ վնասված է: Արձանագրությունը հետևյալն է` «Խալդի աստծուն տիրոջն [...]
Թեյշեբան ուրարտական պանթեոնի գլխավոր եռյակի երկրորդ աստվածությունն է և Ուրարտուի ռազմի, ամպրոպի և հողմի աստվածը: Քանդակը ներկայացնում է ամբողջ հասակով տերևներից հյուսած պսակի վրա կանգնած երիտասարդ տղամարդու: Հագել է երկարափեշ ծոպավոր զգեստ, որը հարդարված է ուրարտական բնորոշ օրնամենտով (ք [...]