Արձանիկը պատկերում է նստած ծերունու: Ըստ հին հունական դիցաբանության Սիլենը Դիոնիսոսի դաստիարակն էր: Գլխի մազերը խնամքով հարդարված են: Այտուցված դեմքը ծածկված է փարթամ բեղ ու մորուքով: Աջ թևով հենված է գինու տճկորին: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ցուցասրահ : Հայաստանը Ք.ա. IV - Ք.հ. II [...]

Ձիու գլխի, ռեալիստորեն վերարտադրված, ձուլածո քանդակ է՝ ուրարտական մետաղագործության բարձրարվեստ նմուշ: Քանդակը ձուլված է երկու առանձին հատվածներով, որոնք միացված են իրար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ցուցասրահ : Ուրարտուն Ք.ա. IX-VI դդ. Ժամանակաշրջան : Ք.ա. VIII–VII դդ. Տարածաշրջան : [...]

Արևմտահայաց նիստին դիմահայաց պատկերված է Աստվածամայրը մանկան հետ՝ Օդիգիտրիայի պատկերագրական սկզբունքով: Գլխի քողը, ծալքերով շրջանակելով դեմքը, իջնում և ծածկում է իրանը: Ծածկոցի տակից հանած աջ ձեռքը դրված է մանկան ծնկին: Մանուկ Հիսուսը նստած է մոր գոգին. գանգրահեր է, խոշոր, նշաձև աչքերով, [...]

Խաչի ծավալային քանդակ է`ուղղահայաց թևերի ձգվածությամբ (պակասում է հորիզոնական մեկ թևը): Խաչի ծաղկումը խորհրդանշող ականթի ճոխ թուփը հիմքից դուրս գալով, հասնում է հորիզոնական թևին: Խաչի թևածայրերը հարդարված են ակնազարդ հիշեցնող զույգ շրջանակներով: Նմանատիպ ծավալային խաչաքանդակներ վաղ միջնա [...]