Կարմրափայլ մակերեսով, ընդգծված բռնակով անոթ է: Իրանի մի կողմի վրա պահպանված են սև ներկով արված բուսական զարդապատկերներ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ ա. IV-III դդ. Տարածաշրջան : Արմավիր Նյութ : Կավ Ինվենտար # : 2627-4
Ուռուցիկ իրանով, պատվանդանաձև ցածր ոտքով սկահակ է: Ուսերին տեղադրված են միջանցիկ անցքով երկու ելուստանման ուկեր: Զարդանախշերն անոթի երկու կողմերին տարբեր են` կազմելով ուղղահայաց իջնող ալիքներ, հորիզոնական գոտիներ, շղթայաձև միացված օվալներ, տերևաձև նախշեր և այլն: Հավաքածու : Հնագիտական հա [...]
Միջին չափսերի անոթ է` կարմրափայլ մակերեսով: Այն ունի բարձր գլանաձև իրան, ցածր պարանոց, նեղ հատակ: Իրանի վրա սպիտակ ներկով արված են բազմաշար եռանկյունաձև զարդապատկերներ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ ա. IV-III դդ․ Տարածաշրջան : Արմավիր Նյութ : Կավ Ինվենտար # : 2626-52
Միջին չափսերի անոթ է` կարմրափայլ մակերեսով: Այն ունի բարձր գլանաձև իրան, ցածր պարանոց, նեղ հատակ: Իրանի վրա սպիտակ ներկով արված են բազմաշար, համաչափ եռանկյունաձև զարդապատկերներ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ ա․ III դար Տարածաշրջան : Արմավիր Նյութ : Կավ Ինվենտար # : 2129 [...]
Պատրաստված են ոսկյա նուրբ թիթեղից, կաղապարի վրա՝ սեղմելու եղանակով։ Մեդալիոնների վրա պատկերված են ճոխ հագուստով կանացի կիսանդրիներ։ Առանձնապես շեշտված է պատկերների գլխի հատվածը։ Մեդալիոնները եզերված են վերադիր եզրագոտիով: Ունեն ունկ` կախելու համար: Կանանց դիմագծերը, դեմքերի արտահայտությո [...]
Մահիկաձև է` ծայրերին ոճավորված թռչունների պատկերներով: Թռչունների միջև` զարդի կենտրոնում, երեք կենաց ծառերի սխեմատիկ պատկերներ են` վերից և վարից շրջանակված եռանկյունիներից կազմված նեղ եզրազարդով: Կրծքազարդի ստորին եզրին` մեկընդմեջ լոտոսի և կոկոնի ծաղկեգոտի է: Ծառերի պատկերման նախատիպերը [...]
Ցլագլուխ քանդակով ռիտոն է, նրբախեցի, լավ փայլեցրած դարչնագույն մակերեսով: Իրանը գլանաձև է սնամեջ, դեպի դուրս շեփորաձև բացվածքով: Ռիտոնի առաջամասում ռեալիստորեն պատկերված ցլի գլուխ է` ընդգծված եղջյուրներով: Բերանը կիսաբաց է, աչքերը նշաձև, խոշոր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ժամանակաշր [...]
Եկեղեցու բեմասեղանի ասեղնագործ վարագույրի կենտրոնում ծաղկազարդերով շրջապատված եռագմբեթ խորանի մեջ կանգնած է Սբ կույս Հռիփսիմեն` գլխին թագ և լուսապսակ: Ձեռքերը մեկնած են աղոթքի ժեստով: Գլխի շուրջ մակագրություն է. «ՍԲ ԿՈՅՍՆ ՀՌԻՓՍԻՄԷ ԼԷ (37) ընկերօքն»: Նրանից աջ և ձախ քրիստոնյա 37 վկայուհ [...]
Ներկայացված է պտղաբերության հովանավոր աստվածուհի: Նստած է հայացքը դեպի վեր հառած: Գլուխը փոքր է, դեմքը` օվալաձև, տափակ: Ճակատը նեղ է, քիթը` մեծ, ցցված: Աչքերը նշված են կլոր փոսորակներով, բերանը` փոքր ճեղքով: Կարճ պարանոցի շուրջ ոլորուն մանյակի նմանակած ռելյեֆ գծազարդ է: Կրծքամասին կրում [...]