Աղացի տակի քարն է: Սկավառակի կենտրոնը ուռուցիկ է, որի շնորհիվ ապահովվել է վրայի քարի հետ համակենտրոն պտույտը: Այսպիսի երկանքները օգտագործվում էին խեցեգործական արտադրության մեջ՝ կավերի տեսակները մանրացնելու համար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I դար Տարածաշրջան : Արտաշատ Նյ [...]
Լայն տարածված ոտքերով, ձեռքերը կողքերին կանթած, հաղթականորեն կանգնած տղամարդու արձանիկ։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I- II դդ․ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Կավ Ինվենտար # : 3095-3
Արձանիկը պատկերում է նստած ծերունու: Ըստ հին հունական դիցաբանության Սիլենը Դիոնիսոսի դաստիարակն էր: Գլխի մազերը խնամքով հարդարված են: Այտուցված դեմքը ծածկված է փարթամ բեղ ու մորուքով: Աջ թևով հենված է իրենից անբաժան գինու տճկորին: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I- II դդ․ Տա [...]
Արձանիկի ֆրագմենտ` ծնկաչոք մարդու պատկերով, վարդագույն ներկի հետքերով։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I- II դդ․ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Կավ Ինվենտար # : 53-1980
Սրվակը գլանաձև է, դեպի վեր թեթևակի նեղացող, երկարուկ տեսք ունի։ Կոնաձև հատակը և ցածրադիր վիզն ավարտվում են աստիճանաբար լայնացող պսակով։ Իրանի մակերեսը զուգահեռ ակոսավոր գոտիներով բաժանված է գրեթե երեք հավասար մասերի։ Վերին հատվածը՝ ուսերից սկսած, հարդարված է տերևներից կազմված եղևնաձև, ծա [...]
Անոթի շարժական կանթ է՝ Հիպպոկամպի քանդակով, որը համարվում էր ծովային աստվածությունների փոխադրամիջոցը: Մարմինը պատված է ձկան թեփուկներ հիշեցնող զարդանախշով, որոնք արված են փորագրությամբ: Անոթի իրանին կանթն ամրացվել է հորիզոնական դիրքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ I [...]
Անոթի կանթ է սիրո աստված Էրոսի քանդակով: Կանթը ավարտվում է ականթատերևներով: Բռնակը անոթին ամրացվել է ուղղահայաց դիրքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ I դ․ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Արծաթ Ինվենտար # : 2940-41
Արձանիկը գտնվել է դամբարանի պեղումներից՝ սարկոֆագի մեջ։ Կինը պատկերված է դիմահայաց, երկու ձեռքերով բաժակ է բռնել։ Դեմքը պատկերված է ստատիկ է և հանդիսավոր։ Պարանոցին կրում է լայն ժապավեն, որը հավանաբար զգեստի օձիքն է։ Իրանը զարդարված է երկու շարք գոտիներով։ Արձանիկի համաչափությունները խա [...]