Գնդաձև իրանով և օղակաձև ցածր նստուկով: Շրթնապսակին ունի ելուստանման երեք ունկ` շղթաներից կախելու համար և երեք բլթակաձև ելուստներ: Իրանը շուրջանակի քանդակազադված է Հիսուս Քրիստոսի կյանքի դրվագները ներկայացնող ռելյեֆ տեսարաններով` Ծնունդը, Մկրտությունը, Խաչելությունը և Հարությունը: Հավաքած [...]

Սյուժեն քանդակված է Սպիտակավոր Սբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին, որմնաշարքի երեք սալերի վրա: Ձախակողմյան սալին երիտասարդ աղեղնավոր հեծյալը նետահարում է եղնիկին: Ձին առաջ է գնում, իսկ հեծյալն իրանով շրջված է դեպի եղնիկը: Աջակողմյան սալին վիրավոր կենդանին փախչում է` գլուխը ետ շրջած [...]