Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչներն էին հայերը, ասորիները, հրեաները, հույները: X դ. հայ բնակչությունը այնքան ստվարացավ, որ Տարսոնում հիմնադրվեց հայ եկեղեցու նոր եպիսկոպոսական թեմ: 1080 թ. Լեռնային Կիլիկիայում հաստատված Ռուբեն Ա իշխանին հաջողվեց թոթափել Բյուզանդիայի գերիշխանությունը: Հիմնվեց Ռուբինյան իշխանապետությունը: 1198 թ. Լևոն Բ իշխանապետը օծվեց Հայոց թագավոր: XII – XIII դդ. Կիլիկիայի թագավորությունը միջազգային հեղինակություն վայելող երկիր էր: Նրա հետ հաշվի էին նստում անմիջական հարևանները՝ Իկոնիայի սուլթանությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունը, ինչպես նաև Բյուզանդիան, Հռոմեական սրբազան կայսրությունը, Վենետիկի ու Ճենովայի հանրապետությունները: 1375 թ. մամլյուքները գրավեցին Կիլիկիայի մայրաքաղաք Սիսը: Շուրջ երեք հարյուրամյակ գոյատևած Կիլիկիայի Հայկական թագավորությունը կորցրեց իր անկախությունը:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- Կիլիկիայի նշանավոր բերդաքաղաքների, ամրոցների և մանրանկարչական արվեստի նմուշների լուսանկարներ
- իշխանապետական Կիլիկիայում թողարկված դրամներ (1080 – 1198)
- Լևոն Ա թագավորի օրոք (1198 – 1219) թողարկված և շրջանառված դրամներ
- դրամներ թողարկված՝ Լևոն II թագավորից մինչև Լևոն V թագավորը (1270 – 1375):