1915 թ. տեղի ունեցավ XX դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը: Դա կատարվեց հայերի բնօրրան Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության բոլոր հայաբնակ վեց վիլայեթներում՝ Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Վանի և Դիարբեքիրի նահանգներում, մայրաքաղաք Ստամբուլում։ Դա մի ազգի կողմից մեկ այլ ազգի տոտալ ֆիզիկական վերացման նախադեպը չունեցող առաջին ոճիրն էր։ Արմին Վեգների վկայությամբ՝ «Հայերը մեռնում էին աշխարհում եղած բոլոր մահերով…»:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- ցեղասպանության ականատեսների վկայություններ՝ բնօրինակ լուսանկարներով, բռնագաղթը, ինքնապաշտպանության և կամավորական շարժումը, տարագրությունը, որբահավաքը և հայրենադարձությունը լուսաբանող հազվագյուտ լուսանկարներ, վավերագրեր, իրեղեն նմուշներ՝ նյութն ուղեկցող բացատրագիր տեքստերով
- քանդված, ոչնչացված, այրված հայկական հուշարձանների եզակի լուսանկարներ
- տարագիր գերդաստանների երբեմնի խաղաղ կյանքը վկայող լուսանկարներ: