Սեպաձև շեղբով միաձույլ դաշույն է: Երկսայր է՝ երկու երեսից զարդարված ակոսներով, որոնց միջև գալարվող օձի մեկական ռելյեֆներ են: Շեղբի վերին՝ լայնացող մասում, փորագրված է վազող պարույր: Դաստակը խողովակաձև է՝ կիսագնդաձև գլխիկով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Ցուցասրահ : Միջին Բրոնզի Դար Ք. [...]

Կնոջ ձուլածո մինիատյուր ֆիգուրա է: Մերկ է, երկարոտն, ոտնաթաթերին ընդգծված են մատները: Գլուխը հարդարված է շքեղ սանրվածքով: Դեմքը` օվալաձև է, քիթը` ուղիղ երկար: Աչքեր նշաձև են, բերանը նշված է գծիկով: Վզին կրում է կրծքից ցած իջնող  կրծքազարդ: Կնոջ ձախ ձեռքում  սափոր է, աջում` գավաթ: Բազուկն [...]