Թեյնիկաձև եռոտանի անոթ` պատրույգի համար նախատեսված երկու ծորաններով և տերևաձև կանթով: Կենտրոնում ունի շարժական հարմարանքով կափույր, շուրջը` այրումը կարգավորող օդափոխիչ անցքեր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2048-378

Գահավորակի կենդանակերպ ոտք` ձուլածո, սնամեջ, վերին հատույթում քառանկյունաձև: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 7-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2588-39

Աշխատանքային գործիք` պատրաստված ձուլման եղանակով: Աշխատանքային մասը քառանիստ է, սուր ծայրով: Բռնակը շրջանաձև է, զարդարված հյուսվածո ոլորուն զարդանախշերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 13-12-րդ դդ․ Տարածաշրջան : Արթիկ Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2346-424

Եղջերուն ունի երկարուկ իրան, փոքր գլուխ, կարճ պոչ, բազմաճյուղ բարձր եղջյուրներ, ոճավորված նշաձև աչքեր: Քանդակի հիմքում սնամեջ խողովակ է՝ ձողի վրա ամրացնելու համար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 9-8-րդ դդ. Տարածաշրջան : Սիսիան Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2308

Գլխին ամրացված է բրոնզե դիադեմա, մեջքին` բրոնզե գոտի, որին ամրացված է կապարճ՝ երեք նետերով և սուր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։Ք․ա. 8-7-րդ դդ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Փայտ, բրոնզ Ինվենտար # : 2303-1

Կենտրոնում ունի ոչ խորը շրջանաձև փոսիկ՝ արձանիկ կանգնեցնելու համար: Պատվանդանի վրա երկու տող սեպագիր արձանագրություն է. «Արգիշտին` Մենուայի որդին պատրաստեց, երբ կառուցվեց Էրեբունին»: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։Ք․ա. 8-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Բրոնզ Ինվենտա [...]

Թռչուները նստած դիրքով են, առանց ոտքերի, ունեն տափակ պոչեր, երկար կտուցներ և ընդգծված աչքեր: Մարմինների շուրջը եռանկյունաձև կտրվածքներ են: Ունեցել են ծիսական և կիրառական նշանակություն։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 14-13-րդ դդ․ Տարածաշրջան : Արթիկ Նյութ : Բրոնզ Ինվենտ [...]

Մեծագլուխ է` բաց երախով, աչքերը նշված են կլոր ելուստներով: Պոչը երկար է` ծայրում ոլորված: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա.1-ին հազ. 1-ին կես Տարածաշրջան : Տավուշ, Նավուր Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2230-108

Գնդաձև իրանով և օղակաձև ցածր նստուկով: Շրթնապսակին ունի ելուստանման երեք ունկ` շղթաներից կախելու համար և երեք բլթակաձև ելուստներ: Իրանը շուրջանակի քանդակազադված է Հիսուս Քրիստոսի կյանքի դրվագները ներկայացնող ռելյեֆ տեսարաններով` Ծնունդը, Մկրտությունը, Խաչելությունը և Հարությունը: Հավաքած [...]

Ձիասանձի մասն ուղղանկյունաձև է, քառանկյուն և շրջանաձև կտրվածքներով: Սանձի մի ծայրն ավարտվում է գրիֆոնի քանդակով, մյուս ծայրում ձիու ոճավորված գլուխ է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 8-7-րդ դդ․ Տարածաշրջան : Գեղհովիտ Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2695-51