Քառանկյունի հարթակին կանգնած այծի ծավալային քանդակ է, բարձր պարանոցով, փոքր գլխով, կարճ եղջյուրներով, որոնցից մեկը կոտրված է: Ստորին ծնոտից կախված է օղակ: Մակերեսը պատված է խիտ նստվածքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Մ․թ․ա․ 15-14-րդ դդ. Տարածաշրջան : Լճաշեն Նյութ : բրոնզ [...]
Եռանկունաձև շեղբով բրոնզե միաձույլ դաշույնի կենտրոնով երկու կողմից անցնում են երկայնական ակոսներ։ Դաշույնի դաստակին երկու կողմից արված են երկայնական հանվածքներ, որոնք ագուցված են եղել փայտով։ Դաստակի գլխիկը զարդարված է փայտե հավելումով։ Դաշույնի պատյանի մի կողմին առկա են սեպաձև և ուղղանկ [...]
Կանգնած ցուլի մինիատյուր քանդակ է: Քանդակը խոշորագլուխ է` ճակատի վրա կեռված հաստ եղջյուրներով: Աչքերը մեծ են, ուռուցիկ, բերանը կիսաբաց է, լեզուն թեթևակի կախված: Կենդանու իրանը ծածկված է նախշազարդ ծածկոցով: Գավակը փոքր-ինչ իջեցրած է, երկար պոչը կպած է ոտքերին: Հավաքածու : Հնագիտական հավաք [...]
Հեռացող ծայրերով ապարանջան` պատրաստված բրոնզե լայն թիթեղից: Մակերեսը զարդարված է վազող սպիրալի երկու ռելյեֆով, որոնց բաժանում է հասկաձև զարդանախշով զարդագոտին: Ապարանջանի ծայրերը ավարտվում են երեքական օղակներով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 14-13-րդ դդ․ Տարածաշրջան : [...]
Եղջերուի քանդակով գավազանի գլխակալ: Կենդանին ունի երկարուկ իրան, փոքր գլուխ, կարճ պոչ, բազմաճյուղ բարձր եղջյուրներ, ոճավորված նշաձև աչքեր: Քանդակի հիմքում սնամեջ խողովակ է՝ ձողի վրա ամրացնելու համար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 9-8-րդ դդ․ Տարածաշրջան : Սիսիան Նյութ [...]
Գլանաձև պատվանդան, կենտրոնում ոչ խորը շրջանաձև փոսիկով՝ արձանիկ կանգնեցնելու համար: Պատվանդանի վրա երկու տող սեպագիր արձանագրություն է. «Արգիշտին` Մենուայի որդին պատրաստեց, երբ կառուցվեց Էրեբունին»: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 8-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյ [...]
Գլխին ամրացված է բրոնզե դիադեմա, մեջքին` բրոնզե գոտի, որին ամրացված է կապարճ երեք նետերով և սուր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 8-7-րդ դդ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Փայտ, բրոնզ Ինվենտար # : 2303/1
Նստած թռչունի սնամեջ ֆիգուրա: Երկարավիզ, վեր պարզած գլխով, ընդգծված աչքերով, հովհարաձև փռված պոչով: Պարանոցի հիմքում ունի օղակաձև ունկ՝ շղթայից կախելու համար: Իրանը սնամեջ է, աժուր` զարդարված եռանկյունի կտրվածքներով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 15-14-րդ դդ․ Տարածաշր [...]
Շրջանաձև վահան է, կենտրոնում կոնաձև: Մակերեսին համակենտրոն երեք զարդագոտիների վրա դրվագված են առյուծների և ցուլերի պատկերներ: Վահանի հակառակ կողմից գամված են բռնակներ: Վահանի եզրին մեկ տող սեպագիր արձանագրություն է, այն մասամբ վնասված է: Արձանագրությունը հետևյալն է` «Խալդի աստծուն տիրոջն [...]
Թեյշեբան ուրարտական պանթեոնի գլխավոր եռյակի երկրորդ աստվածությունն է և Ուրարտուի ռազմի, ամպրոպի և հողմի աստվածը: Քանդակը ներկայացնում է ամբողջ հասակով տերևներից հյուսած պսակի վրա կանգնած երիտասարդ տղամարդու: Հագել է երկարափեշ ծոպավոր զգեստ, որը հարդարված է ուրարտական բնորոշ օրնամենտով (ք [...]