Սայրը ձուլածո բոլորաձև է՝ վերին մասում շրջանաձև միջանցիկ անցքերով: Կոթառի անցքի մեջ պահպանված է գամը: Սակրն ունեցել է նաև ծիսական կիրառություն: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ․ Տարածաշրջան : Արթիկ Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2208-82
Պատվանդանի վրա կանգնած երկարոտն եղջերուի սնամեջ քանդակ: Գլուխը փոքր է՝ զարդարված բազմաճյուղ շքեղ եղջյուրներով: Պարանոցը բարձր է` վեր պարզած: Կենդանու կծքամասը և իրանի կողային մասերը զարդարված է սեպաձև բացվածքներով: Պատվանդանը խարսխաձև հիմքով քառանիստ սյուն է: Հավաքածու : Հնագիտական հավաք [...]
Կանգնած եղջերուի ծավալային քանդակ է: Իրանը բարեկազմ է, մկանները` ընդգծված, պոչը` կարճ: Վեր պարզած փոքր գլուխը պսակված է բազմաճյուղ շքեղ եղջյուրներով: Բարձր պարանոցին կրում է երեք զարդարուն բրոնզե մասսիվ օղակներ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XII-XI դդ. Տարածաշրջան : Տ [...]
Ձուլածո քունքազար է՝ հարդարված եռանկյունաձև և երկայնական բացվածքներով։ Զարդն ունի շղթայից կախելու օղակ։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ XII-XI դդ. Տարածաշրջան : Ապարան Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 482
Զարդի սկավառակների զույգերը միացած են միջնաձողով` ներկայացնելով կառքի խիստ ոճավորված մոդել, որի թափքը, քաշանը և լուծը ընդհանրացված են: Հավանաբար, այս առարկաները պաշտամունքային բնույթի են և խորհրդանշում են երկնային կառքով Արեգակի անընդհատ շրջապտույտը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարա [...]
Երախը բաց է, աչքերը նշված են կլոր ռելյեֆով, դունչը, ոտնաթաթերը, ճանկերը թմբիկներով: Պոչը երկար է` կախ ընկած: Բաշի և փորատակի մազերն ընդգծված են խոպոպներով, մկանունքը գծազարդով: Ծառայել է իբրև ներդիր և որպես զարդ ամրացվել են ինչ որ առարկայի վրա: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան [...]
Հաստամարմին է, երկարադունչ: Ականջները կարճ են ու ցից: Աչքերը տրված են ռելիեֆ, ակնախոռոչները փոսորակով: Իրանի առաջամասը գոտևորված է սանձափոկերով, կողամասերին ունի մեկական եռանկյունաձև կտրվածքներ: Պատվանդանն ուղղահայաց գծազարդ սյուներ են, որ ավարտվում են եռանկյունի ծակոտիներով հարդարված տա [...]
Կենդանու ոտքերը թեթևակի կքած են: Վեր պարզած փոքր գլուխը պսակված է երկար, կոր եղջյուրներով: Աչքերը կլոր են, պարզորոշ, ականջները ցից, բերանը կիսաբաց է, վարի շրթունքից կախված է կլոր օղ: Բարձր պարանոցին կրում է հասկաձև փորագրազարդ եռաշար մանյակ: Իրանի վրա ունի սեպաձև կտրվածքներ, որոնք եզերվա [...]
Խարսխաձև պատվանդանի քառանիստ, եռանկյունաձև բացվածքներով սյան վրա ամրացված երկարակտուց թռչնի քանդակն ունի տափակ պոչ: Աչքերն ուռուցիկ կլորակներ են, որոնց կենտրոնի փոսիկներն ունեցել են գունավոր ագուցվածքներ: Իրանը սնամեջ է, կրծքամասին և կողերին արված են մեկական սեպաձև բացվածքներ: Թռչունի թև [...]
Կախազարդն ունի երկար կտուց, արտահայտված կլոր աչքեր, երկար վիզ և հովհարաձև պոչ: Իրանը սնամեջ է` եռանկյունաձև բացվածքներով: Մեջքին արված է կախելու հարմարանք: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ ա. XIV-XIII դդ. Տարածաշրջան : Նոր Բայազետ Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 20-110-3