Ձվաձև սրվակ է` օղակաձև նստուկով, նեղ վզիկով: Իրանը հարդարված է եռանկյունաձև ելուստանման զարդաձևերով: Պատրաստված է կաղապարով, կաթնավուն հաստ ապակուց: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 5-7-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2579-17
Կիսագնդաձև խորը թաս է` փորագրված ձվածիր և բլթակաձև զարդանախշերով: Ապակին անգույն է` հաստ, անթափանց: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 5-7-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2305-24
Իրանը փորագրազարդված է հասկաձև գոտիների մեջ առնված կենաց ծառերի պատկերներով: Պարանոցը կարճ է, բերանամասը նավակաձև` կտուցանման ծորանով: Ապակին անգույն է, կիսաթափանց, հաստ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 9-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Ապակի Ինվենտար # : 2158-261
Բաց դեղնավուն թափանցիկ ապակուց պատրաստված այս անոթը կոնաձև հատակամասով է, զամբյուղաձև, լայնաբերան։ Հավասարակշռությունն ապահովում են երեք ոտիկները, որոնց վրա կանգնում է անոթը: Մակերեսը զարդարված է վերադիր ապակելարի ընդհատվող զիգզագներով և իրանը բոլորող գոտիներով: Անոթն ունի բռնակ, որը շրթ [...]
Պահարանի դիմացի փեղկին կամարակապ Երկնային Երուսաղեմի ետնախորքին պատկերված է պատվանդանի վրա հասակով մեկ կանգնած Հակոբոս Տյառնեղբայրը՝ եպիսկոպոսական հանդերձանքով: Հակառակ երեսին պատկերված է խաչ, անկյուններում՝ հրեշտակներ: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ XVIII դար Տարածաշրջան : [...]
Հայկական խաչի չորս թևերը հավասար են, բայց թևերի կազմած չորս անկյուններից ելնում են ճառագայթներ: Այդ բոլորը միասին սռնակի շուրջը սփռվող անիվի կամ արեգակնակերպ ճառագայթների նմանություն է տալիս, ինչի համար էլ «սռնակաձև» անունն է ստացել: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ 1745 թ․ Տ [...]
Սրվակ՝ բաց մանուշակագույն թափանցիկ ապակուց: Իրանը բազմանիստ է, երկու նիստերի վրա ռելիեֆ համակենտրոն շրջաններով: Երկկանթանի է, գլանաձև պարանոցով, դուրս ծալված շրթով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I դար Տարածաշրջան : Լճաշեն Նյութ : Ապակի Ինվենտար # : 1306
Սրվակ՝ պարանոցի կենտրոնից ուսերին իջնող երկու կարճ կանթով: Շուրթը տափակ է, փռված: Ապակին մուգ շագանակագույն է, անթափանցիկ, վրան սպիտակ և դեղին խայտքեր: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I-II դդ. Տարածաշրջան : Մարտունի, Լիճք Նյութ : Ապակի Ինվենտար # : 2393-1
Սրվակի իրանը զարդարված է ուղղահայաց իջնող ակոսազարդերով: Անոթի պարանոցը գլանաձև է, շուրթը կլոր` դեպի դուրս թեքված: Կանթը` շրթի վրա գեղեցիկ հանգույց կազմելով իջնում է անոթի ուսին: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I դար Տարածաշրջան : Գառնի Նյութ : Ապակի Ինվենտար # : 2100-79
Պատրասված է մանուշակագույն ապակուց՝ կաղապարի մեջ փչելու եղանակով: Իրանը հարդարված է երկրաչափական զարդանախշով, ուռուցիկ հորիզոնական գոտիով, և ուղղահայաց ակոսազարդերով: Պարանոցը գլանաձև է` ոչ բարձր, շուրթը կլոր, դուրս ծալված: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ I դար Տարածաշրջան : [...]