Պահարանի դիմացի փեղկին կամարակապ Երկնային Երուսաղեմի ետնախորքին պատկերված է պատվանդանի վրա հասակով մեկ կանգնած Հակոբոս Տյառնեղբայրը՝ եպիսկոպոսական հանդերձանքով: Հակառակ երեսին պատկերված է խաչ, անկյուններում՝ հրեշտակներ: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ XVIII դար Տարածաշրջան : [...]

Հայ եկեղեցական սպասքում իրենց ուրույն տեղն ունեն մասնատուփերը: Մասնատուփերը պատրաստվում էին հիմնականում փայտից և թանկարժեք մետաղով /հիմնականում արծաթով/ պատվում: Ունեն երկու փեղկ-դռնակ: Սովորաբար պատվում են ավետարանական պատկերներով: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Տարեթիվ ։ 1784 թ․ Տարա [...]

Աղավնին Սուրբ հոգու խորհրդանիշն է: Սուրբ մյուռոնի /մեռոնի/ աղավնին, ինչպես և եկեղեցական սպասքն առհասարակ, պատրաստվում է արծաթից կամ ոսկուց: Մեռոնը նախապես լցվում աղավնակերպ անոթի մեջ, այնուհետև կաթեցվում կտուցից՝ ըստ անհրաժեշտություն: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ XVIIIդ. [...]

Սկիհի պատվանդանին պատկերված է ծաղկաշղթա և սերովբեներ: Բաժակն պատկերված են քերովբեներ: Պատրաստված է բարձր վարպետությամբ և նուրբ ճաշակո, ինչը ցույց է տալիս, որ կարող է պատրաստված լինել ժամանակի խոշորագույն արհեստավորական կենտրոններից մեկում, օրինակ՝ Կարինում, կամ Պոլսում: Հավաքածու : Ազգագ [...]

Սկիհը Հիսուսի արյան սրբագործման անոթն է: Այն հիմնականում պատրաստված է լինում ազնիվ մետաղից, վրան՝ ավետարանական պատկերներ կամ ավետարանիչներն իրենց խորհրդանիշներով: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ժամանակաշրջան : 1791թ. Տարածաշրջան : Բայազետ  Նյութ : Ոսկի, արծաթ Ինվենտար # : 6803

Ուլունքաշարի կենտրոնում երկարավուն կախիկ է, որը ծայրին երկատվում է: Այն զարդարված է հատիկաշարով, իսկ կենտրոնում վրադիր օղակաձև զարդ է: Ուլունքաշարը կազմված է նաև գլանաձև, սկավառակաձև, քառապարույր, գնդաձև և քառանիստ ուլունքներից: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. XV-XIV դդ [...]

Զարդերի շարանը բաղկացած է զանազան ուլունքներից, որոնցից մեկի հիմնական մոտիվը շրջանակի մեջ առնված խաչն է՝ արևի ամենատարածված խորհրդանիշը։ Ուլունքի հակառակ կողմում՝ տրամագծի երկարությամբ, առկա է խողովակաձև կամրջակ՝ կախելու համար։ Շրջանակի մեջ խաչաձևվում են զույգ ժապավեններ, որոնցից մեկի խո [...]

Սկավառակաձև առարկան պատրաստված է բարակ ոսկյա թիթեղից և զարդարված է վազող պարույրների երկու զարդագոտիներով, որոնք եզրագծվում են հյուսածո գոտիներով: Կենտրոնի անցքը և ներս ծալված կողերը խոսում են այն մասին, որ առարկան հագցված է եղել մեկ այլ առարկայի վրա: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դար [...]

Պատրաստված են ոսկյա նուրբ թիթեղից, կաղապարի վրա՝ սեղմելու եղանակով։ Մեդալիոնների վրա պատկերված են ճոխ հագուստով կանացի կիսանդրիներ։ Առանձնապես շեշտված է պատկերների գլխի հատվածը։ Մեդալիոնները եզերված են վերադիր եզրագոտիով: Ունեն ունկ` կախելու համար: Կանանց դիմագծերը, դեմքերի արտահայտությո [...]

Մեդալիոնը ոսկյա նուրբ թիթեղից է, պատրաստված կաղապարի վրա՝ սեղմելու եղանակով։ Մեդալիոնի վրա պատկերված է ճոխ հագուստով կանացի կիսանդրի։ Առանձնապես շեշտված է պատկերների գլխի հատվածը։ Դեմքը գեղեցիկ է, համաչափ դիմագծերով։ Կնոջ աջ կողմում պատկերված է երեխա։ Այս մեդալիոնը աչքի է ընկնում կնոջ և [...]