Եկեղեցիներում սուրբ Պատարագի և այլ խորհրդակատարությունների ժամանակ գործածվող սպասքի մաս է հանդիսանում սկիհը, որը երբեմն կոչվում է հաղորդության բաժակ, որի մեջ ս. Պատարագի ժամանակ լցվում է հաղորդության գինին: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ժամանակաշրջան : 1780 թ․ Տարածաշրջան : Կարին Նյու [...]
Սկիհը Հիսուսի արյան սրբագործման անոթն է: Այն հիմնականում պատրաստված է լինում ազնիվ մետաղից, վրան՝ ավետարանական պատկերներ կամ ավետարանիչներն իրենց խորհրդանիշներով: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ժամանակաշրջան : 1791թ. Տարածաշրջան : Բայազետ Նյութ : Ոսկի, արծաթ Ինվենտար # : 6803
Շրջանակի մեջ վերցված վարդյակաձև կախիկներ։ Պատրաստված են օղակաձև հարթ շրջանակից, որի ներսում մածուցվել են բարակ լարից ստեղծված յոթ, վեց կամ հինգ ծաղկաթերթիկներ։ Վերջիններս կենտրոնում երկու կողմից ամրացված են փոքրիկ սկավառակներով, որոնց մի մասը ուռուցիկություն ունի։ Օղակները պատրաստվել են [...]
Զարդերի շարանը բաղկացած է զանազան ուլունքներից, որոնցից մեկի հիմնական մոտիվը շրջանակի մեջ առնված խաչն է՝ արևի ամենատարածված խորհրդանիշը։ Ուլունքի հակառակ կողմում՝ տրամագծի երկարությամբ, առկա է խողովակաձև կամրջակ՝ կախելու համար։ Շրջանակի մեջ խաչաձևվում են զույգ ժապավեններ, որոնցից մեկի խո [...]
Հեռացող ծայրերով ձուլածո ապարանջան է` ծայրերին վիշապ-օձի մեկական գլուխների քանդակներով: Պարզորոշ արված են աչքերը, երախը, մաշկի թեփուկները: Ստորին ծնոտը քառանկյունաձև է` հարմարեցված թևին կրելու համար: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք.ա. VII-VI դդ․ Տարածաշրջան : Լոռի բերդ Նյո [...]
Սկահակը կիսագնդաձև է` ցածր աստիճանաձև ոտքի վրա: Շրթի տակ կետավոր արամեերեն արձանագրություն է. «Այս թասը պատկանում է Արախսզատին, արծաթի քաշն է 100 դրախմա»: Սկահակի քաշը մոտավորապես համապատասխանում է ատտիկյան կշռային համակարգի 100 դրախմային: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա [...]
Առանձնանում է իր շքեղությամբ։ Թասի դաշտն արտաքուստ բաժանված է ութ հավասար հատվածների, որոնցից առաջին չորսը հարդարված են առևակոսներով, իսկ մյուս չորսը՝ սուր երկարավուն տերևներով, հավանաբար նետաբույսի (sagittaria) և քիչ ոճավորված խաղողի որթերով։ Պատկերը վերևում շրջանակված է կետաշար երկու զ [...]
Սրվակը գլանաձև է, դեպի վեր թեթևակի նեղացող, երկարուկ տեսք ունի։ Կոնաձև հատակը և ցածրադիր վիզն ավարտվում են աստիճանաբար լայնացող պսակով։ Իրանի մակերեսը զուգահեռ ակոսավոր գոտիներով բաժանված է գրեթե երեք հավասար մասերի։ Վերին հատվածը՝ ուսերից սկսած, հարդարված է տերևներից կազմված եղևնաձև, ծա [...]
Անոթի շարժական կանթ է՝ Հիպպոկամպի քանդակով, որը համարվում էր ծովային աստվածությունների փոխադրամիջոցը: Մարմինը պատված է ձկան թեփուկներ հիշեցնող զարդանախշով, որոնք արված են փորագրությամբ: Անոթի իրանին կանթն ամրացվել է հորիզոնական դիրքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ I [...]
Անոթի կանթ է սիրո աստված Էրոսի քանդակով: Կանթը ավարտվում է ականթատերևներով: Բռնակը անոթին ամրացվել է ուղղահայաց դիրքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ I դ․ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Արծաթ Ինվենտար # : 2940-41